Մամուլ

Փաշինյանը կհայտարարի, որ իր պարտքը կատարել է. Սերժ Սարգսյանի օլիգարխներն էլ կմնան անպատիժ. սա գործարքի մի մասն է. Գևորգ Աճեմյան

Գևորգ Աճեմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը փակում է իրեն պատկանող լրատվականները։ Կարճ կասեմ` սրանով պարզ է դառնում, որ գործարքը Նիկոլի և Սերժի միջև հաջողությամբ կայացել է։ Հեսա Սերժին մի 2 անգամ էլ կտանեն կբերեն ՀՔԾ ու թեման կփակվի։

Դե արդեն բոլոր սլաքներն էլ Մարտի 1֊ի մասով արդեն թեքել են Քոչարյանի վրա։ Վերջինս մի 10 տարի կնստի ու Փաշինյանը կհայտարարի, որ վերջ, ինքը իր քաղաքական ճիտին պարտքը կատարել է։ Սերժ Սարգսյանի համար աշխատող օլիգարխներն էլ (Սամվել Ալեքսանյան, Նեմեց Ռուբո, Մհեր Սեդրակյան և այլք) ինչպես տեսնում եք, ոչ էլ պատժվեցին Սա նույնպես պատահական չէ, սա գործարքի մի մասն է։

Դե իսկ, թե ով առաջին անգամ հայտարարեց արտակարգ իրավիճակ Հայաստանում 1996֊ին և զորքեր բերեց մայրաքաղաք, ընտրություններ կեղծեց` հաշվարկի ժամանակ լույսերն անջատելով ու լցոնումներ անելով, կարծում եմ ավելորդ է նույնիսկ հիշատակել։

Հ.Գ. Տեսնես զոմբիները հիմա ի՞նչ են ասելու։ Էլի ասելու են` նախկին իշխանությունները լրատվական պատերազմ ե՞ն հայտարարել հեղափոխության դեմ։ Հակահեղափոխությունն ակտիվացել է, փրկեք մեզ»։ 

Կիսվել էջում