Ազատ խոսք

Փաշինյանը կամ խաբել է ձեզ, կամ էլ կորցրել է «կախարդական փայտիկը»․ Շարմազանով

Փաշինյանը կամ խաբել է ձեզ, կամ էլ կորցրել է «կախարդական փայտիկը»․ Շարմազանով

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Փաշինյանը կամ խաբել է ձեզ, կամ էլ կորցրել է «կախարդական փայտիկը», հարգելի “պողոսներ”։

Ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը ջանք ու եռանդ չէր խնայում քննադատել ՀՀԿ-ական իշախանությանը, թե տեսեք-տեսեք գազի գինը թանկ է և այստեղ կոռուպցիոն գնագոյացում կա։

Վարչապետ Փաշինյանի կառավարման շրջանում գազի սակագինը այդպես էլ չէժանացավ,ավելին,սահմանին՝ թանկացավ։

Իսկ այսօր արդեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը չի բացառում, որ սպառողների համար կարող է գազի գինը թանկանալ։

Հարգելի «պողոսներ», բա ձեր սրտի վարչապետին ասեք, թե ինչու՞ գազի սակագինը չի իջնում։

Խաբե՞լ է ձեզ, թե կորցրել է «կախարդական փակտիկը»։

Կիսվել նյութով