Մամուլ

Փամբակի տեղամասում կատարված ապօրինի ծառահատումը բացահայտվեց

Ապրիլի 3-ին ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից ոստիկանության Ճամբարակի բաժին գրություն է ստացվել, որ մարտի 23-ին «Արևիկ» մասնաճյուղի աշխատակիցները հերթական շրջայց կատարելիս Փամբակի տեղամասի թիվ 1 պահաբաժնում հայտնաբերել են 24 կտրված թեղի` ընդհանուր 1.573 խմ ծավալով, որոնք անհայտ անձինք ապօրինի հատել և տարածքից դուրս էին տեղափոխել:

Ճամբարակի բաժնի և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, ժամը 18.05-ին, բաժին բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Սարգիս Ա.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն, որ մարտի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում, հատել է 24 թեղի ծառ և տեղափոխել իր դստեր տուն:
Վնասի չափը պարզվում է: Կատարվում է քննություն:

police.am

Կիսվել էջում