Ազատ խոսքՄամուլ

«Ցմահ դատապարտյալները դիմում են վարչապետին». Ժաննա Ալեքսանյան

«Ցմահ դատապարտյալները դիմում են վարչապետին». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ցմահ դատապարտյալները դիմում են վարչապետին: Նրանք լսել են վարչապետի ելույթ-կոչը: Նրանք ուզում են մասնակցել պատերազմին: Ասում են՝ մենք այստեղ չենք կարող հանգիստ նստել, երբ թուրքը մեր սահմանին է, երբ հայրենիքը վտանգի մեջ է, սպանվում են 18 տարեկան տղաներ, ասում են՝ հիմա մեր հերթն է:

առողջապահության նախարարի տեղակալ

Նրանք ցուցակագրել են դատապարտյալներին, նույնիսկ ջոկատներ են կազմել, պատրաստ են ու վճռական, մնում է բացել բանտի դռները նրանց առջև: Հայրենիքը բոլորինն է, և բոլորն իրավունք ունեն այս օրհասական պահին պաշտպանել այն»:

Share