Մամուլ

Տրանսգենդերին ԱԺ է հրավիրել Նաիրա Զոհրաբյանը. Ալեն Սիմոնյան

Տրանսգենդերին ԱԺ է հրավիրել Նաիրա Զոհրաբյանը. Ալեն Սիմոնյան

Այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, դիմելով ԱԺ  բակում հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին՝ ասեց․

«Ահա հրավիրյալների ցանկը, որը ներառված է փաթեթում, տակը Նաիրա Զոհրաբյանի ստորագրությունն է։ Մարիա Կարապետյանի և «Իմ քայլը» խմբակցությունից որևէ մեկի անունը չկա։ Ահա այս փաթեթով են մարդիկ ներս եկել և մասնակցել հանձնաժողովի նիստին։

Դա ԱԺ նիստ չի եղել պատգամավորներից ընդամենը երկու հոգի է եղել դահլիճում։ Դա եղել է Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստ, նրանք ներս են եկել այս էս փաթեթով, որի տակ Նաիրա Զոհրաբյանի ստոգարգությամբ։ Ներկա են եղել ՀԿ-ների ներկայացուցիչներ, մեղադրել ԱԺ որևէ քաղաքական ուժի, նույնիսկ Նաիրա Զոհրաբյանին պետք չէ»։

Հավաքվածների շարքում ներկա էին նաև հոգևորականներ, ովքեր առաջարկեցին, որ օրհնությամբ ԱԺ նիստերի դահլիճում խնկարկման արարողություն կատարվի, որպեսզի դահլիճը մաքրվի տրանսգենդերի ներկայությունից հետո։

Կիսվել էջում