Մամուլ

«Տո դու ո՞վ ես, որ Ս. Գեղարդից մաս պոկես, այ ճիճու»․ Տիգրան Խզմալյան

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Տո դու ո՞վ ես, որ Ս. Գեղարդից մաս պոկես, այ ճիճու՜… Դրան տիրանալու համար խաչակիր արշավներ էին սկսում, Նապոլեոնն ու Հիտլերը պատերազմեր էին անում։ Եվ ո՞ւմ համար ես «պոկել»՝ Վիլսոնի կամ Հռոմի պապի՞, ոչ՝ ռուս «օրհնված սապոգի»… Աչքդ ինչո՞ւ չպոկեցիր։ Դժոխքը դատարկ է, բոլոր սատանաներն այստեղ են…»:

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով ցուցարարները ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատուն, որի արդյունքում պարզվել է, որ  Սուրբ Գեղարդը չի վաճառվել, այլ նրա մի մասը կտրվել և նվիրվել է ռուս քաղաքապետի: Թե ով է այդ ռուս քաղաքապետը, հոգևորականը չի մանրամասնել:

Կիսվել էջում