ՄամուլՏեսանյութ

«Տուժողը խոշտանգման է ենթարկվել, որպեսզի Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տա». Տեսանյութ

«Տուժողը խոշտանգման է ենթարկվել, որպեսզի Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տա»։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Սաշիկ Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը։ 

Այսօրվա նիստին փոխվեց ապացույցների հետազոտման կարգը, քանի որ վկաներից մեկը չէր ներկայացել դատական նիստին։ Այսօր ուսումնասիրվեցին գործում առկա գրավոր փաստաթղթերը։

Պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ տուժող ճանաչված Դավիթ Սիմոնյանը ցուցմունք տալու համար բռնության է ենթարկվել. «Նրա մարմնի վրա քերծվածքներ են եղել, մենք դիմել ենք, որ փորձաքննություն սկսվի, բայց ոչինչ չի արվել։ Դավիթ Սիմոնյանի դեմքին քերծվածքներ կային, բայց նա պնդում էր, որ մոծակի կծածի հետք է»։

Դատախազ Աբգար Առաքելյանն առարկեց՝  հիշեցնելով, որ Դավիթ Սիմոնյանը ցուցմունք է տվել սեփական նախաձեռնությամբ։

Աղբյուր՝ hraparak.am

Կիսվել էջում