ՄամուլՏեսանյութ

Տղերքը հերոսական պայքար են մղել․ թշնամին կրելով կորուստներ ետ է շպրտվել․ Արծրուն Հովհաննիսյան (Տեսանյութ)

Տղերքը հերոսական պայքար են մղել․ թշնամին կրելով կորուստներ ետ է շպրտվել․ Արծրուն Հովհաննիսյան (Տեսանյութ)

ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ ուղիղ միացմամբ Գեղարքունիքի մարզից մանրամասներ ներկայացրեց Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանային դիրքերի վրա հարձակման վերաբերյալ:

«Թշնամին մեծ ուժերով հարձակում է գործել մեր մարտական դիրքերից, հենակետերից մեկի վրա, կարողացել է վերցնել դիրքը: Բայց դժվարությամբ տղերքը հերոսական պայքար են մղել, և ինչպես հետո պարզվել է, մինչև վերջին փամփուշտը կռվել են տղերքը:

3 զոհ ունենք, 3 հերոս, նաև կան վիրավորներ, որոնք կարողացել են մարտերով մի կերպ անցնել հարակից դիրքերը:

sahman dirq

Շատ կարճ ժամանակում հրամանատարությունը, գործելով գրագետ ու օպերատիվ, պատկերացրեք, որ սերժանտից, դիրքի ավագից սկսած՝ վաշտի, գումարտակի բոլոր օղակի հրամանատարներով, բանակային կորպուսի հրամանատարությունով և ԶՈՒ բարձրագույն հրամանատարությունով գործել են շատ համարձակ, շատ հստակ, օպերատիվ, հակառակորդին չեն թողել ընդհանրապես ուշքի գա ընդհանրապես:

Շատ արագ հակահարձակում է կատարվել, դիրքը վերականգնվել է ու ինչպես պարզվել է՝ հերոսացած 3 տղաների զենքերի մեջ չի եղել ոչ մի փամփուշտ: Մինչև վերջին փամփուշտը տղերքը կռվել են: Մնացածի մասով ընթացքում կխոսենք»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով