Ազատ խոսք

Տղա էիք՝ չվավերացնեիք խայտառակ կոնվենցիան. Շարմազանով

Տղա էիք՝ չվավերացնեիք խայտառակ կոնվենցիան. Շարմազանով

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Տղա էիք՝ չվավերացնեիք խայտառակ կոնվենցիան։

Փաշինյանի ռեժիմը շարունակում է “ազգային կաղապարներից” հրաժարվելու քաղաքականությունը։

Դեռևս 2018թ-ի աշնանը ներկայացրել եմ օրենսդրական նախագիծ երեխաների շրջանում պղծության, համասեռամոլության ու թմրանյութերի քարոզն արգելելու վերաբերյալ,սակայն պոպուլիզմի իշխանությունը բացասական եզրակացություն տվեց և մերժեց այն։

Այսօր, արդեն Նիկոլի թիմի ջանքերով, Ազգային Ժողովը վավերացնում է Լանզարոտեի կոնվենցիան, որը դեմ է մեր ազգային ու ավանդական արժեքներին։
Իմ քայլի այս քայլը վկայությունն է նրանց ապազգային քաղաքականության։

Վեհափառի ու եկեղեցու վրա հոխորտացող,Արցախի հերոսներին դավադիրներ համարող ու ԱԺ-ն տրանսգենդերների քարոզի հարթակ դարձրած ապազգային ռեժիմը հիմա էլ թիրախավորում է մեր երեխաների հոգեսեռական առողջությունը։

Հաջորդն ի՞նչն եք պլանավորել վավերացնել,Ստամբուլյան կոնվենցիա՞ն։

Հ.Գ.Բոլոր նրանց,ովքեր միտումնավոր կամ միամտաբար փորձում են սլաքներն ուղղել նախկին իշխանության վրա՝ պետք է հիասթափեցնեմ։

Այս կոնվենցիան ստորագրել են Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրները,այդ թվում Ռուսաստանը,բայց ինչպես այս,այնպես էլ Ստամբուլյան կոնվենցիան ՀՀԿ իշխանության շրջանում վավերացման հարց չի եղել և նույնիսկ խորհրդարանի օրակարգ չի մտել։

Ինչպես ասում են, տղա էիք՝ չվավերացնեցիք»։

Կիսվել էջում