Մամուլ

Տղան կրակոցի ձայն է լսել ու հետո գտել հորը մահացած, կողքը հայտնաբերել է երկտող

Տղան կրակոցի ձայն է լսել ու հետո գտել հորը մահացած, կողքը հայտնաբերել է երկտող

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 17-ին, Լոռու մարզի գյուղերից մեկի բնակչի մահվան փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 06:30-ի սահմաններում նշված գյուղի բնակիչ Ա. Շ.-ն տանը կրակոցի ձայն է լսել և մոտենալով կրակոցի ձայնի ուղղությամբ, այնտեղ հայտնաբերել է հոր՝ Մ. Շ.-ի դին:

inqnaspanutyun

Ահազանգով նշված վայր են ժամանել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբն ու քննչական բաժնի քննիչը: Ժամանել է նաև դատաբժիշկը, ով հայտնել է որ Մ. Շ.-ն մահացել է աջ ականջի շրջանում ստացած հրազենային վնասվածքից:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ, իսկ նախասրահում գտնվող վառարանի վրա հայտնաբերվել է երկտող, որում եղել է՝ «Ինձ կներեք» գրառումը:

Քննիչի կողմից երկտողը, ինքնաշեն ատրճանակն ու մահացածի տղայի կողմից ոստիկաններին ներկայացրած 9 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտները առգրավվել է: Նշանակվել են դատաձգաբանական, դատահետքաբանական, ձեռագրաբանական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Կիսվել նյութով