Մամուլ

Տհաճ միջադեպ «Էրեբունի» ԲԿ-ում` ՔՊ-ական պատգամավորի մասնակցությամբ. «Հրապարակ»

Տհաճ միջադեպ «Էրեբունի» ԲԿ-ում` ՔՊ-ական պատգամավորի մասնակցությամբ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ պատմեցին, որ նախօրեին տհաճ միջադեպ է գրանցվել «Էրեբունի» ԲԿ-ում` ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի մասնակցությամբ:

Խաչատրյանն այցելել է հիվանդանոց, և հենց նախամուտքում նրան հանդիպած կինը, ճանաչելով իշխանական պատգամավորին, լուտանքներ է տեղացել նրա հասցեին` նրան «ժեխ», «կապիտուլյանտ» անվանելով: Տիկնոջը ծափահարություններով «քաջալերել» են հիվանդանոցի այցելուները:

armen

Պատգամավորը, անակնկալի եկած, վազքով ներս է մտել` առանց երկխոսության մեջ մտնելու տիկնոջ հետ: Մեզ չհաջողվեց Խաչատրյանի հետ զրուցել»:

Մանրամասները` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով