Մամուլ

Տհաճ հոտը խուճապ է առաջացրել ինքնաթիռում․ մի քանի ուղևոր հոսպիտալացվել է

ԱՄՆ-ում Frontier Airlines ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել ընդհատել թռիչքի մեկնարկը՝ սրահում տարածված անհայտ ծագման տհաճ հոտի պատճառով։

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 30-ին՝ Օռլանդոյի միջազգային օդանավակայանում։

Դեպքից հետո օդանավը վերադարձվել է նստեցման ելքի մոտ, որտեղ ուղևորներին զննել են բժիշկները։

Ըստ տեղեկությունների՝ երեք ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց՝ լրացուցիչ հետազոտության և բուժզննման նպատակով։

Նշվում է, որ վերջին ամիսներին սա նմանատիպ առաջին դեպքը չէ։

Ավելի վաղ մեկ այլ ավիաընկերության ինքնաթիռ նույնպես ստիպված էր արտակարգ վայրէջք կատարել՝ սրահում տարածված տարօրինակ հոտի պատճառով։

Կիսվեք ձեր էջում