ՄամուլՏեսանյութ

Տիկին Սամսոնյան, մնացել եք հին ալիքի վրա, փոխեք ալիքը. Արայիկ Հարությունյան (Տեսանյութ)

Տիկին Սամսոնյան, մնացել եք հին ալիքի վրա, փոխեք ալիքը. Արայիկ Հարությունյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի ելույթին։

«Երևանի ավագանու իմ նախկին գործընկեր Անի Սամսոնյանին եմ ուզում դիմել։

Տիկի՛ն Սամսոնյան, ես ցավում եմ, որ մնացել եք հին ալիքի վրա, որովհետև եթե ամբողջական եք ուսումնասիրում, ապա տեսնում եք, որ այդ գործունեության արդյունքում ՔՊ-ական զրո տնօրեն է ընտրվել, այնինչ հարյուրավոր մրցույթներ են տեղի ունեցել։

Երբ այս ամբողջականի մեջ նայում եք, պետք է ալիքը փոխել, բայց ես ցավում եմ, որ Ձեզ մոտ ալիքը փոխել չի լինում և մնացել եք հին ալիքի վրա, կարծես՝ հիմա խոսում եք Տարոն Մարգարյանի` որպես քաղաքապետի հետ:

Մի՛ արեք այդպիսի բաներ, մեզ անհրաժեշտ է, որ կառուցողական առաջարկներ անեք ու եթե քաղաքականացվածությունից եք խոսում, Վանաձորի պետական համալսարանից հետ կանչեիք ձեր ներկայացուցչին, ով իմ կողմից շատ հարգված մարդ է` Քրիստ Մարուքյանը, ու ես անձամբ եմ իրեն զանգել»։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում