ՄամուլՏեսանյութՔաղաքականություն

Տիկին Մակունցը պառլամենտը շփոթել է շուկայի հետ․ Անի Սամսոնյան (Տեսանյութ)

Տիկին Մակունցը պառլամենտը շփոթել է շուկայի հետ․ Անի Սամսոնյան

Azatutyun.am-ը գրում է․ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ մանրամասներ է ներկայացրել։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել է, որ Սասուն Միքայելյանի հայտարարությունը սպառնալիք չէ, բացի այդ, Սասուն Միքայելյանը վայր կդնի մանդատը, եթե Էդմոն Մարուքյանը ևս մանդատը վայր դնի:

Այս հայտարարություններին անդրադառնալով ԼՀԿ խմբակցության անդամն ասաց.- «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի հայտարարություններն ինձ համար զարմանալի չեն, որովհետև եթե տիկին Մակունցը չի նկատել կամ հերքում է, որ մեզ վրա հարձակվել են, և նա դա իրական սպառնալիք չի համարում մեզ համար, իրական սպառնալիք չի կարող տեսնել նաև պարոն Միքայելյանի ելույթներում:

Եվ երկրորդ` ես կարծում եմ, որ տիկին Մակունցը պառլամենտը շփոթել է շուկայի հետ, մենք առևտուր չենք անում, այն էլ մեր մանդատների, այն մանդատների, որ մեզ տվել է շուրջ 80 հազար քաղաքացի, մեզ գործուղել է Ազգային ժողով, որպեսզի մենք իրականացնենք մեր ընդդիմադիր առաքելությունը, և մենք դա շարունակելու ենք իրականացնել»:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով