Մամուլ

Տիգրան Նալչաջյանի քրոջը կյանքից զրկելուց առաջ դանակահարություն է եղել. քննչական կոմիտեն որոշում է կայացրել

Տիգրան Նալչաջյանի քրոջը կյանքից զրկելուց առաջ դանակահարություն է եղել. քննչական կոմիտեն որոշում է կայացրել

ArmLur.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել,որ հայտնի դերասանի քրոջը սպանելուց առաջ ենթադրյալ հանցագործը նաեւ ամիսներ առաջ դանակահարել է մեկ այլ քաղաքացու։

Եվ այսպես՝ArmLur.am-ին հայտնի դարձավ,որ Գևորգ Աղվանի Գարեգինյանը մեղադրվում է այն հանցավոր արարքների կատարման համար, որ 2023 թվականի փետրվարի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, բարձրաձայն հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված առարկա հանդիսացող դանակի գործադրմամբ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Երևանյան փողոցի 65-րդ տան դիմաց միջին ծանրության մարմնական վնասվածք է հասցրել Գագիկ Կնյազի Գասպարյանին։

Այսպես, Գևորգ Գարեգինյանը, 2023 թվականի փետրվարի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Գագիկ Գասպարյանի բնակության հասցե հանդիսացող Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Երևանյան փողոցի 65-րդ տան դիմաց բարձրաձայն հայհոյանք հնչեցնելու համար դիտողության է արժանացել Գագիկ Գասպարյանի որդու՝ Կարեն Գագիկի Գասպարյանի կողմից, ինչը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում Գևորգ Գասպարյանն իր մոտ պահվող, մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված առարկա հանդիսացող դանակով հարվածել է Կարեն Գասպարյանի որովայնի շրջանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակով մարմնական վնասվածք, ապա նույն առարկայով հարվածել է իրեն մոտեցող Գագիկ Գասպարյանի ձախ ազդրին՝ վերջինիս պատճառելով ձախ ազդրի ծակած կտրած վերք՝ մկանների վնասումով առողջության տևական քայքայումով միջին ծանրության մարմնական վնասվածք:

Այնուհետև դիմել է փախուստի, իսկ դանակը նետել է Արմավիրի մարզի Փարաքար բնակավայրի «Մշակույթի և երիտասարդության պալատ» ՀՈԱԿ-ի հարակից տարածքում։

Այսինքն՝ Գևորգ Աղվանի Գարեգինյանին մեղսագրվում է հանցավոր արարքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։

Բացի այդ, Գևորգ Գարեգինյանը 2023 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ավազակության եղանակով խոշոր չափերի հափշտակության կատարումը հեշտացնելու նպատակով, շահադիտական դրդումներով ապօրինի կյանքից զրկել է Նվարդ Նալչաջյանին, ապա, ավարտին հասցնելով ավազակությունը, հափշտակել է վերջինիս 300.000 ՀՀ դրամ արժողությամբ «Այֆոն 13 պրո մաքս» մոդելի բջջային հեռախոսը և 2.500.000 ՀՀ դրամ արժողութամբ «Միցուբիշի» մակնիշի 34 DU 176 հաշվառման համարանիշով ավտոմեքենան։

Այսպես՝ Գևորգ Գարեգինյանը, նպատակադրվելով իր մտերիմ Նվարդ Նալչաջյանից ավազակության եղանակով խոշոր չափերի գույք հափշտակել, 2023 թվականի հունիսի 18–ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, վերջինիս հետ հանդիպել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքում, որտեղ Նվարդ Նալչաջյանին պատկանող «Միցուբիշի» մակնիշի, 34 DU 176 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով շրջել են, ապա մեքենան կայանել են Փարաքար համայնքի «Ծիրանանոց» կոչվող հատվածում, որտեղ ժամը 21:00-ի սահմաններում Գևորգ Գարեգինյանը Նվարդ Նալչաջյանի «Այֆոն 13 պրո մաքս» մոդելի բջջային հեռախոսը և նրան պատկանող «Միցուբիշի» մակնիշի 34 DU 176 հաշվառման համարանիշի ավտոմեքենան բռնություն գործադրելու եղանակով հափշտակության կատարումը հեշտացնելու նպատակով, շահադիտական դրդումներով, գիտակցելով իր արարքի փաստական հանգամանքները, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ ձեռքերով բռնելով Նվարդ Նալչաջյանի պարանոցից, այն սեղմելու միջոցով խեղդելով ապօրինաբար կյանքից զրկել է նրան:

Դրանից հետո, կպչուն ժապավենի օգնությամբ կապել է Նվարդ Նալչաջյանի ոտքերը, մեջքի հետևում ձեռքերը, բերանը և վերջինին պատկանող «Միցուբիշի» մակնիշի 34 DU 176 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով տեղափոխել Փարաքար համայնքի գերեզմանատան հարակից տարածքում գտնվող և չշահագործվող քարի արտադրամասի տարածք, դին հրելով գցել է այնտեղ առկա ձորակը և վրան քարեր լցնելով՝ ծածկել այն, ապա հափշտակած «Միցուբիշի» մակնիշի 34 DU 176 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով հեռացել նշված վայրից:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում