ՄամուլՔաղաքականություն

Տիգրան Ավինյանի կնոջ մտերիմ ընկերը Կենտրոնի թաղապետ․ Փաշինյանի «‎դաբրոն» ստացել են

Hraparak.am-ը գրում է․ Այսօր Աշտարակում կայացած ՔՊ նախաձեռնող խմբի նիստի ժամանակ քննարկվել է Երևանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի թափուր հաստիքը լրացնելու հարցը։

Հիշեցնենք․ այս պաշտոնը զբաղեցնող Յակով Ասատրյանը ազատվել էր աշխատանքից փետրվարի 2-ին՝ իր դիմումի համաձայն: 

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ որոշել են այս պաշտոնին նշանակել Ավինյանի դասընկեր և համատեղությամբ Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանին, ով վերջին շրջանում հայտնի է դարձել տարբեր միջադեպերում իր մասնակցությամբ և ֆեյսբուքում՝ մարդկանց գլխին ափսե ջարդելու տեսանյութերի տարածմամբ:

Իսկ Կենտրոնի թաղապետ են նշանակելու Տիգրան Ավինյանի կնոջ մտերիմ ընկեր և մարքեթինգի մասնագետ Պետրոս Պետոյանին: Մեզ ասացին, որ Աշտարակում հաջողվել է այս նշանակումները համաձայնեցնել Նիկոլ Փաշինյանի հետ և նա հավանություն է տվել:

Կիսվել էջում