ՄամուլՏեսանյութ

«Տեսնես քանի հազար մարդ մտածեց, որ ճիշտը Ծառուկյանին ունեզրկելն է». համացանցում քննարկում են Ծառուկյանի որդու հարսանիքը

«Տեսնես քանի հազար մարդ մտածեց, որ ճիշտը Ծառուկյանին ունեզրկելն է». համացանցում քննարկում են Ծառուկյանի որդու հարսանիքը

Համացանցում քննարկում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու շքեղ հարսանիքը:

Նշենք, որ երեկ տեղի ունեցած հարսանիքին նորապսակները եկեղեցի են ժամանել ուղղաթիռով, հարսանիքին էլ ավարտվել է մոտ 30 րոպե տեւողությամբ շքեղ հրավառությամբ, ինչն առաջացրել է ֆեյսբուքյան օգտատերերի վրդովմունքը:

«Այդ խիստ անտեղին, խիստ անհարիր հրավառությունից հետո տեսնես քանի՞-քանի հազար մարդ մտածեց, որ այնուհանդերձ ճիշտը Ծառուկյանին ունեզրկելն է։

Նույնիսկ ե՛ս մտածեցի, որ սալյուտի հրանոթները պիտի պետականացվեն և վերջ։

Ահավոր տհաճ է, ահավո՛ր….»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

carukyan vordu hravarutyun

«Ուզում եք ամուսնանալ ամուսնացեք…

Բայց արդյո՞ք ճոխությունը ձեզ կպարգևի երջանկություն, արդյո՞ք ճոխությունն է ձեզ պարգևելու հպարտանալու զավակներ, արդյո՞ք ճոխությունն է ձեր ընտանիքը սարքելու հայոց պետության փոքրիկ բջիջ, արդյո՞ք ճոխությունն է ձեր ընտանիքից ելած երեխաներին դարձնելու հասարակությանը պիտանի մարդ, արդյո՞ք հիմա ճոխության ժամանակ է առհասարակ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Խրախճանք ժանտախտի պահին, ավելի ճիշտ՝ պետության փլատակների վրա»,- գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով