Մամուլ

Տեսախցիկն արձանագրել է Ձորաղբյուրում՝ «Փարիզյան սուրճ» գործարանի մոտ Mercedes G500-ի, Kia-ի և Opel-ի ողբերգական ավտովթարը

Տեսախցիկն արձանագրել է Ձորաղբյուրում՝ «Փարիզյան սուրճ» գործարանի մոտ Mercedes G500-ի, Kia-ի և Opel-ի ողբերգական ավտովթարը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է հունվարի 12-ին Ձորաղբյուր գյուղի «Փարիզյան սուրճ» ՍՊԸ-ի մոտ տեղի ունեցած ավտովթարի մասնակից ավտոմեքենաների վարորդների և մահացածի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,պարզվել է, որ Kia Rio-ն վարել է Սյունիքի մարզի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Վեզիրյանը, Mercedes G500-ը վարել է Երևան բնակիչ՝ 43-ամյա Ալեքսան Ալեքսանյանը, Opel-ը վարել է Երևանի բնակիչ՝ 44-ամյա Անուշավան Գրիգորյանը։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ էլ օրեր անց գիտակցության չգալով՝ մահացել է։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հերքվել է դեպքի վայրում մի քանի անձանց հայտնած այն տեղեկությունները, թե իբրև վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, մինչդեռ ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռք են բերել տեսախցիկի արձանագրած կադրերը, որով որ հերքվում է Opel-ի վարորդի, ինչպես նաև Kia-ի վարորդի մեղավորությունը։

Տեսախցիկի արձանագրածով ակնհայտ երևում է, որ վթարի մեղավորը եղել է «յաշիկի» վարորդը, ով, ըստ նախնական տեղեկությունների, ոչ միայն գերազանցել է սահմանված արագությունը, այլև դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծել Opel և Kia-ի վարորդների համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ 

Հերքվել է նաև այն տեղեկությունները, որ վթարից հետո Opel-ի վարորդին օգնություն է ցուցաբերել նաև «յաշիկի» վարորդը, մինչդեռ վթարից հետո «յաշիկի» վարորդը որոշ ժամանակ հեռացել է դեպքի վայրից, երբ տեսել է, թե ինչ «շիլաշփոթ» է ստեղծել Opel-ի և Kia-ի վարորդների համար։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով, պարզվել է նաև, որ Opel-ի և Kia-ի վարորդները եղել են սթափ, իսկ «յաշիկի» վարորդի սթափության փորձաքննության պատասխանը ստանալու համար քննչական բաժինը սպասում է պատասխանին։ 

Shamshyan.com-ը ներկայացնում է տեսախցիկի արձանագրածը։

Կիսվել էջում