ՏեսանյութՄամուլ

Տեսախցիկը ֆիքսել է սարսափելի վթարի պահը․ ավտոմեքենան բախվել է կայանված «Գազել»

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 22։20-ի սահմաններում Նոր Արեշ 11-րդ փողոցում՝ թիվ 100 հասցեի դիմաց, «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Գազել» մակնիշի ավտոմեքենային, ապա գազատար խողովակների հենասյուներին և կոտրել դրանք։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեկը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, մյուսը՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիր։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում