ՄամուլՏեսանյութ

Տեսախցիկը արձանագրել է մահվան ելքով վրաերթի պահը Երևանում (Տեսանյութ)

Տեսախցիկը արձանագրել է մահվան ելքով վրաերթի պահը Երևանում (Տեսանյութ)

Shamshyan.com-ը ներկայացնում է տեսախցիկի կողմից արձանագրված տեսանյութը, թե ինչպես է փետրվարի 26-ին Երևանում՝ Շիրազի փողոցում, տեղի ունեցել մահվան ելքով վրաերթը, երբ հետիոտնը փողոցի չթույլատրելի հատվածով անցնելիս վրաերթի է ենթարկվում Mercedes-ի կողմից և տեղում մահանում։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 26-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։

vraert

Ժամը 11։40-ի սահմաններում Շիրազի փողոցում՝ SPC բենզալցակայանի դիմաց, Երևանի բնակիչ՝ 35-ամյա  Բեգլար Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի։

Վարորդը փախուստի չէր դիմել, փորձել էր բենզալցակայանի աշխատակիցների հետ օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել էր նրա մահը։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով