ՄամուլՏեսանյութ

Տեսախցիկը արձանագրել է Զոլաքար գյուղում ողբերգական ավտովթարի պահը. 25-ամյա վարորդի մայրը մահացել էր (Տեսանյութ)

Տեսախցիկը արձանագրել է Զոլաքար գյուղում ողբերգական ավտովթարի պահը. 25-ամյա վարորդի մայրը մահացել էր (Տեսանյութ)

Shamshyan.com-ը ներկայացնում է այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի տեսանյութը, որը արձանագրվել է տեսախցիկի  կողմից:

Վթարի հետևանքով 25 –ամյա վարորդի մայրը մահացել էր: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը, սեպտեմբերի 10-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղաքունիքի մարզում։

Ժամը 07։55-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ էր ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել կնոջ դի։

zolaqar avtovtar

Մինչ հիվանդանոցում ոստիկանները պարզում էին մահացածի ինքնությունը, ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Գարիկ Գերասիմյանի գլխավորությամբ պարզել էին, որ այսօր, ժամը 07։40-ի սահմաններում Երևանում բնակվող, Զոլաքար գյուղում հաշվառված 25-ամյա Տիրան Տոնեյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Զոլաքար գյուղի 1-ին փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 18 հասցեում գտնվող առանձնատան պատին և կողաշրջվել, ինչի հետևանքով էլ Մ. Տոնեյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով