ՄամուլՏեսանյութ

Տեղի է ունեցել Արմինե Ճաղարյանի հոգեհանգստի արարողությունը (Տեսանյութ)

Տեղի է ունեցել Արմինե Ճաղարյանի հոգեհանգստի արարողությունը (Տեսանյութ)

Երեկոյան Կոնդի Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցում տեղի է ունեցել «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանի հոգեհանգստի արարողությունը։

31-ամյա հաղորդավարուհին մայիսի 9-ին դժբախտ պատահարի զոհ դարձավ՝ ընկնելով Դեբեդ գետը։ Արմինե Ճաղարյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մայիսի 12-ին՝ նույն եկեղեցուց։

hogehangist armine

Նշենք, որ սիրված հաղորդավարուհին իր գործընկերների հետ լաստանավի վրա նկարահանումներ կատարելիս է եղել:

Նրան հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներն ու Լոռու մարզի պարեկները Դեբեդ գետում՝ Սանահին կայարան թաղամասին հարակից հատվածում և նրան անգիտակից վիճակում մոտեցրել են շտապօգնության մեքենային:

Հիվանդանոցում գիտակցության չգալով՝ Արմինե Ճաղարյանը մահացել է:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով