Մամուլ

«Տեղի է ունենալու իմ կողմից հայտարարված «Դատել ռոբերտ քոչարյանին» երթ-ակցիան»․ Հայկազ Մակարյան

Իրավաբան Հայկազ Մակարյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում՝ կոչ անելով հայ ժողովրդին միանալ, պայքարել ընդդեմ անարդարության և երթ կատարել «Դատել ռոբերտ քոչարյանին» կարգախոսով։

«Հարգելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ, իմ միացյալ աշխարհասփյուռ հայություն, 2018 թ-ի դեկտեմբերի 19-ին, ժամը 17:00-ին տեղի է ունենալու իմ կողմից հայտարարված «Դատել ռոբերտ քոչարյանին» երթ-ակցիան:

Միասին պայքարենք և բռունցքվենք ընդդեմ անարդարության, քաոսի և մեր վաղվա վերջնական հաղթանակի համար:

Բոլորս մեկ մարդու նման, ինչպես դա եղավ հեղափոխության օրերին՝ հավաքվում ենք Ազատության Հրապարակում և երթով շարժվում դեպի դատախազություն: Հարգանոք՝ իրավաբան՝ Հայկազ Մակարյան»։

Կիսվել նյութով