Ազատ խոսքՄամուլ

Տելեգրամյան հայտնի ալիքը հրապարակել է մի կեղծված ձևաթուղթ. Դիլիջանի քաղաքապետի ԺՊ-ը հերքում է տարածել

Տելեգրամյան հայտնի ալիքը հրապարակել է մի կեղծված ձևաթուղթ. Դիլիջանի քաղաքապետի ԺՊ-ը հերքում է տարածել

Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշել է՝

«Սիրելի՛ դիլիջանցիներ, վերջին ամիսներին հայ հասարակությանը մշտական սթրեսի մեջ պահող, ստերի ու զրպարտությունների անհատակ ջրհոր հիշեցնող տելեգրամյան հայտնի ալիքը հրապարակել է մի խեղված, կեղծված ձևաթուղթ, որում ես իբր սխալ եմ նշել ուսումնառությանս վայրը, ջնջել, ուղղել և մի ուրիշ սխալ էլ իբր արել եմ սեռի համար նախատեսված դաշտում։

dilijan

Ցավով եմ արձանագրում, որ հայրենիքումս գործող լրատվամիջոցները առանց ինձ հետ կապ հաստատելու, սրա իսկությունը ստուգելու փորձերի իրար հերթ չտալով տարածում են այս ցնդաբանությունը։

Ողջախոհություն եմ մաղթում բոլորիս և վստահեցնում, որ անկախ ստի ու կեղծիքի արշավներից՝ ամեն ինչ անելու եմ շենացնելու համար մեր հայրենիքի ամենագեղեցիկ անկյունը՝ մեր Դիլիջանը»։

Կիսվել նյութով