Շոու-բիզնես

«Տատիկս գնաց երկնային հրեշտակների մոտ՝ իր հետ տանելով իմ հոգին, իմ սիրտը»․ Լիա Զախարյան (ֆոտո)

«Տատիկս գնաց երկնային հրեշտակների մոտ՝ իր հետ տանելով իմ հոգին, իմ սիրտը»․ Լիա Զախարյան

Դերասանուհի Լիա Զախարյանն իր տատիկի հետ լուսանկար է հրապարակել, որոնց կից հայտնել է նրա մահվան մասին։

«Այսօր իմ տատիկը գնաց երկնային հրեշտակների մոտ….ոչ, իմ մայրը….իմ ուսուցիչը…իմ ուղեցույցը….իմ լավագույն ընկերը….իմ կեսը….Միշտ մտածում էի, որ կհասցնեմ սովորել նրանից ամեն ինչ, հատկապես աշխարհում ամենահամեղ քաղցրավենիքն ու ուտեստներ պատրաստելու ունակությունը….

lia zakharyan tatik

Բայց դժբախտ պատահարի պատճառով ես չհասցրի… Եվ այն ամենը, ինչ ես ուզում էի անել նրա հետ, տեսնել, զգալ, կմնան անցյալում։

Անիրագործելի անցյալում… նա միայնակ չգնաս։ Նա իր հետ տարավ իմ հոգին, իմ սիրտը՝ թողնելով ինձ միայն իմ մարմինը այս կյանքում….», – գրել է դերասանուհին։

Կիսվել նյութով