Ազատ խոսք

«Տատիկները ու պապիկները դեռևս նիսյաներով են ապրում, իսկ դուք 4 մլն. դոլլար եք իրար մեջ կիսում»․ Արման Ղուկասյան

«Այս երկրում տատիկները ու պապիկները նիսյաներով են ապրում, իսկ դուք 4 մլն. դոլլար եք իրար մեջ կիսում»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արման Ղուկասյանը։

«4 մլն. դոլլարի պարգևավճարներ․ Սիրելի ընկերներ, այս տարի Երևանի քաղաքապետարանի աշխատողների պարգևավճարների և խրախուսանքների համար քաղաքային բյուջեից կհատկացվի մոտ 2 մլրդ դրամ, ինչը 2,5 անգամ ավելի շատ է նախորդ` 2018թ. համեմատ:

«Ուզում եմ, որպեսզի քաղաքապետը պատասխանի, թե ինչի համար են ինքը և իր աշխատակիցները ստանալու այդքան ահռելի պարգևավճարներ: Ես, որպես ՀՀ քաղաքացի, Երևանի բնակիչ ուզում եմ պարզել այդ հարցը, որը այս պահին ինձ հանգիստ չի տալիս:

Մտածում եմ, որ 4 մլն. դոլլարով կարելի էր շատ բնակարաններ կառուցել և տրամադրել մարդկանց, որոնք Սպիտակի երկրաշարժի արդյունքում կորցրել են: Կարելի էր շատ և շատ հարցեր լուծել: Խոստանում եմ, որ այս հարցը մենք անպայման բարձրաձայնելու ենք և պահանջելու ենք, որպեսզի նշվի, թե ով և ինչի համար է ստանում այդքան գումարներ:

Կարծում եմ, որ երկրում եղավ իշխանափոխություն, որպեսզի մարդկանց կյանքում լինեն դրական փոփոխություններ, այլ ոչ թե նրա համար, որ պետական պաշտոնյաները շարունակեն պետական բյուջեի հաշվին դիզել հարստություն: Այս երկրում տատիկները ու պապիկները դեռևս նիսյաներով են ապրում, իսկ դուք 4 մլն. դոլլար եք իրար մեջ կիսում: Ամոթ է» ,-գրել է Արման Ղուկասյանը:

Կիսվել էջում