Մամուլ

Տավուշի Մովսես գյուղում ժայռաբեկորները պոկվել են, որից մեկը հայտնվել է բնակչի տան տանիքին

Տավուշի Մովսես գյուղում ժայռաբեկորները պոկվել են, որից մեկը հայտնվել է բնակչի տան տանիքին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 10:20-ի սահմաններում Մովսես բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Փոլադյանի կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, ով հայտնել է, որ Մովսես բնակավայրի 9-րդ փողոցի թիվ 105 տան մոտակայքում քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվել է բնակչի տան տանիքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՔՊՎ ՔՊՈւՀԿ Տավուշի ՀՕՊ ՀՓՋ Մովսեսի թիվ 115/5 ՀՓ խմբից՝ 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև Ոստիկանության Բերդի բաժնի հերթապահ խումբը: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել հերթապահություն՝ մինչև հրշեջները հեռացրել են ժայռաբեկորները:

Պարզվել է, որ 57-ամյա Հովհան Անտոնյանի տան մոտակա ժայռից տեղի է ունեցել քարաթափում (3 ժայռաբեկոր, մոտ 1․5 խ․մ), որոնցից մեկը (մոտ 0.5 ք․մ) հայտնվել է օժանդակ շինության տանիքին և վնասել մոտ 1 ք․մ հատված:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և քարը հեռացրել տանիքից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Կիսվել էջում