Մամուլ

«Տաշիր» առևտրի կենտրոնի դիմացից՝ 40-ամյա տղամարդը փախցրել է 42-ամյա կնոջ մեքենան

«Տաշիր» առևտրի կենտրոնի դիմացից՝ 40-ամյա տղամարդը փախցրել է 42-ամյա կնոջ մեքենան

Դեկտեմբերի 16-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել մեծամորցի 42-ամյա մի կին և հայտնել, որ դեկտեմբերի 15-ի ժամը 22.30-ից ժամը 22.40-ն ընկած ժամանակահատվածում Երևանի «Տաշիր» առևտրի կենտրոնի հարակից ավտոկայանատեղիում ծանոթը վերցրել է իր «Հունդաի Սոնատայի» բանալիները և, մեքենայով հանդերձ, հեռացել:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված արարքը կատարել է Աբովյան քաղաքի 40-ամյա բնակիչը՝ իրացնելով իր ենթադրյալ իրավունքները:

Քրեական հետախույզների հետագա ձեռնարկած միջոցառումների արդյունքում աբովյանցի տղամարդը Երևանի Վրացյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

«Հունդաի Սոնատան» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

40-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել էջում