Մամուլ

Տաթևիկ Ռևազյանի երեկվա թեյավճարը 335 հազար դրամ է. գումարը կուղղվի 6-ամյա Տիգրանի բուժմանը

Տաթևիկ Ռևազյանի երեկվա թեյավճարը 335 հազար դրամ է. գումարը կուղղվի 6-ամյա Տիգրանի գլխուղեղի քաղցկեղի բուժմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Մենք ենք» հիմնադրամի համահիմնադիր Սոնա Ազարյանը։

«Տաթևիկի և մեր ընկերների՝ ROOMZ-ի հյուրերի, որոնք երեկ միացան մեզ, հաջողվել է հավաքել 335 հազար դրամ Տիգրանի բուժման համար»,-նշել է նա։

Հիշեցնենք՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը երեկ երեկոյան որպես մատուցող էր աշխատում Երևանի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկում:

Ակցիայի նպատակն էր ստացված թեյավճարներն ուղղել 6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանը՝ որպես բարեգործություն, ինչն էլ իրականություն դարձավ։

Կիսվել նյութով