Աշխարհ

Վրաստանում Սաակաշվիլիին բերման են ենթարկել

Վրաստանում Սաակաշվիլիին բերման են ենթարկել

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին ձերբակալել են Վրաստանում։ Այս մասին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Ցանկանում եմ հայտնել, որ Վրաստանի երրորդ նախագահը՝ հետախուզման մեջ գտնվող Միխայիլ Սաակաշվիլին բերման է ենթարկվել և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ»,-ասել է Ղարիբաշվիլին:

Միխեիլ Սահակաշվիլի

Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ գտնվում է Բաթումիում և հրապարակել էր երկու տեսաուղերձ:

Վրաստանի ՆԳՆ-ն, սակայն, հերքել էր քաղաքական գործչի հայտարարությունը ՝ շեշտելով, որ Սաակաշվիլին չի հատել պետական ​​սահմանը:

Կիսվել նյութով