Աշխարհ

Վրաստանում Պատրիարք Իլիա II-ին մեղադրել են նույնասեռականության մեջ

Եկեղեցական սկանդալ Վրաստանում: Վրաստանի ամենահեղինակավոր հոգևորականներից մեկը՝ Սինոդի անդամ մետրոպոլիտ հայր Պետրե Ցաավան, Վրաստանի պատրիարք Իլիա երկրորդին մեղադրել է նույնասեռականության մեջ:

Դա տեղի է ունեցել Սինոդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Ազգն ունի մանկապղծության ու նույնասեռական մեղքի տակ եղած Սինոդի ղեկավար»,- հայտարարել է նա:

Հոգևորականը նաև նշել է, որ Սինոդից թույլտվություն էր խնդրել նիստը շարունակել ուրբաթ, որպեսզի կարողանա երկու-երեք վկայի բերել, որոնք կհաստատեն իր մեղադրանքները, սակայն հոգևոր խորհուրդը մերժել է առաջարկը:

Աղբյուր՝ shantnews.am

Կիսվել նյութով