Մամուլ

Վրաստանում հայ ընտանիքը ավտովթարի է ենթարկվել․ մեքենայում եղել են երկու երեխաներ

Վրաստանում հայ ընտանիքը ավտովթարի է ենթարկվել․ մեքենայում եղել են երկու երեխաներ, – այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանատան պաշտոնական էջից։

Այսօր ժամը 13:30-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ «Jeep Wrangler» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով ինքնակառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց:

Ավտոմեքենայում եղել է ընտանիք՝ ծնողներ, իրենց երկու երեխաների հետ, ովքեր ՀՀ քաղաքացիներ են։

Վթարի հետևանքով երկու ուղևոր վնասվածք է ստացել և տեղափոխվել շրջանային հիվանդանոց:

Կիսվել էջում