Աշխարհ

Վրաստանում Հայաստանից ժամանած բեռնատարի վարորդի մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հայտնաբերվել

Վրաստանում Հայաստանից ժամանած բեռնատարի վարորդի մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հայտնաբերվել

Վրաստանի Զեստաֆոնի ավանում 29-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն։ Այս մասին հայտնում է ekhokavkaza.com կայքը։ 

Տեղեկացվում է, որ բեռնատար մեքենայի վարորդը Վրաստան է ժամանել Հայաստանից և եղել է ինքնամեկուսացած։

Կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական պատասխանից հետո տղամարդուն տեղափոխել են Քութաիսիի կլինիկա։

Իմերեթիի շրջանի նահանգապետ Շալամբերիձեի խոսքերով՝ վիրուսակրի հետ բոլոր կոնտակտավորներն արդեն բացահայտված են։

Կիսվել նյութով