Ազատ խոսք

Վրաստանում թույլատրել են 100-ից ավել միջոցառումներ անել

Վրաստանում թույլատրել են 100-ից ավել միջոցառումներ անել

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննես Խաչատրյանը։

«Բա իմացա՞ք, հարևան Վրաստանում արդեն կարող են բազմամարդ (100-ից ավել) միջոցառումներ անել իսկ մեզ մոտ դեռ այս շոգին պետք է դիմակ կրենք:

Վրաստանի կառավարությունը արդեն պաշտոնապես թույլ է տալիս բաց տարածքներում մինչև 100 հոգուց բաղկացած միջոցառումներ իրականացնել իսկ մեզ մոտ դեռ շարունակվում է համաճարակը ու դեռ բացի Աստծուց ոչ ոք չգիտի թե երբ այս խայտառակ իրավիճակը կավարտվի:

Իսկ գիտե՞ք ինչումն է վրացիքի հաջողության գրավականը,որովհետև իրենց ղեկավարությունը ի տարբերություն մեր ղեկավարների, հենց ամենա սկզբից, այսինքն`ժամանակին այս վարակի դեմն առավ, ոչ թե արաղով ու պինցետով հանրահավաք արեց: Իսկ մեր հայրենակիցները, այս անգրագետ, հանցավոր անգործության մատնվածների պատճառով պետք է 40 աստիճան շոգ եղանակին արևի տակ ճռռալով դիմակ կրեն:

Այս համավարակը իր «լավ կողմն» ևս ուներ, սա ապացույց էր, որ այս իշխանությունը չկարողացավ գաղտնի պահել իրողությունը իսկ մենք էլ բացահայտ տեսնում ենք, որ նրանք ընդհանրապես գլուխ չեն հանում ոչնչից: Լավ բայց դուք պատկերացնու՞մ եք թե այս ապիկարները ինչքան բան են անհաջողության մատնել, որի մասին մենք չենք էլ իմանում ու այդ ամենի պատճառով տուժում է թե´մեր երկիրը և թե´մեր ժողովուրդը»:

Կիսվել նյութով