Մամուլ

Վրաստանի ու Ռուսաստանի սահմանին բեռնատարներից մեկի թուրք վարորդը սպանել է հայ վարորդին

Վրաստանի ու Ռուսաստանի սահմանին բեռնատարներից մեկի թուրք վարորդը սպանել է հայ վարորդին

Բեռնատար մեքենաների վարորդների միջև վեճ է բռնկվել ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի մոտ։ Ծեծկռտուքի հետևանքով վարորդներից մեկը զոհվել է, հաղորդում է 360 հեռուստաալիքը:

«Ծեծկռտուքի արդյունքում բեռնատար վարորդներից մեկը՝ ենթադրաբար թուրքական ծագում ունեցող, սպանել է հայ վարորդին։ Նրանց միջև վեճը ծագել է չեզոք տարածքում»,-ասվում է հրապարակման մեջ։

lars bernatar

Ներկայումս իրավապահ մարմինների պաշտոնական կայքերում միջադեպի մասին տեղեկություններ չկան: ԶԼՄ-ների տվյալներով՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունում մահացու ծեծկռտուքի մասին տեղեկությունը չեն հաստատել, բայց չեն էլ հերքել:

Կիսվել էջում