Մամուլ

Վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է

Վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 21-ին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Կոտայքի մարզի բնակիչ 82-ամյա Սերգեյ Փաշայանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոնից փետրվարի 20-ին Աբովյան քաղաքի Ռոսիայի և Սուրեն Մնացականյան փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկվելուց հետո։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է վարորդի ինքնությունը, ով Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Ռուդոլֆ Մուշեղյանն է։

Վեչրջինս իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ս․ Փաշայանին, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, ապա առաջ ընթանալով, կոտրել Գագիկ Ծառուկյանի տղային պատկանող գրասենյակի ալյումինե էլեկտրական դուռը և հայտնվել ներսում։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 13։30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Ռոսիայի և Սուրեն Մնացականյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, վրաերթի ենթարկել հետիոտնին, ապա հարվածել Գագիկ Ծառուկյանի որդուն պատկանող գրասենյակի ալյումինե էլեկտրական դռանը և հայտնվել ներսում։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Կիսվել էջում