Մամուլ

Վրաերթից մահացել է Գյումրու «թասիբի» խորհրդանիշ համարվող 81-ամյա Քնար տատը

Վրաերթից մահացել է Գյումրու «թասիբի» խորհրդանիշ համարվող 81-ամյա Քնար տատը

Գյումրիում այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել. վաղ առավոտյան` ժամը 05.00-ի սահմաններում, 48-ամյա Վարազդատ Թ.-ն իրեն պատկանող մեքենայով վրաերթի է  ենթարկել Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայության 81-ամյա աշխատակցուհի Քնար.Մ-ին։

Նա բրիգադիր էր, այդ ժամին արդեն մաքրում էր իրեն վստահված տարածքը` Հաղթանակի պողոտան։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը եղել է ոչ սթափ վիճակում։ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաները իրենց սոցիալական ցանցերում հրապարակել են Քնար տատի նկարները` խորը ցավ հայտնելով։

Քաղաքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանի փոխանցմամբ, նա անցած տարի երկարամյա անձնվեր աշխատանքի համար ճանաչվել էր «Լավագույն աշխատակից»։

Քաղաքը ողբում է կատարվածից. Քնար տատը համարվում էր Գյումրու մաքրության, թասիբի խորհրդանիշը։ Նրան կհուղարկավորեն վաղը։

Կիսվել էջում