Մամուլ

Վստրեչի Ապերի թոռնուհին վախից կորցրել է խոսելու ունակությունը

Վստրեչի Ապերի թոռնուհին վախից կորցրել է խոսելու ունակությունը

Ինչպես արդեն հայտնել էինք երեկ երեկոյան իրավապահները մտել են «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի հեղինակություն Արամ Վարդանյանի տուն։

Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ ոստիկանները կոտրելով դռները, պատուհանները ներխուժել են առանձնատուն։

Փաստաբանի խոսքով ներխուժումից տուժել է Արամ Վարդանյանի 5 տարեկան թոռնուհին։

Աղջիկը վախեցել է ոստիկանների ներխուժումից։ Լուսինե Սահակյանը ասաց, որ այդ ամենի հեևանքով վախից նա կորցրել է խոսելու ունակությունը և տեղափոխվել է հիվանդանոց։

Կիսվել էջում