ՄամուլՏեսանյութ

Վստահ եղեք, եթե Ռոբերտ Քոչարյանը մտել է պայքարի մեջ, ուրեմն այդ պայքարը հաջողությամբ ավարտվելու է. Աղվան Վարդանյան

Վստահ եղեք, եթե Ռոբերտ Քոչարյանը մտել է պայքարի մեջ, ուրեմն այդ պայքարը հաջողությամբ ավարտվելու է. Աղվան Վարդանյան

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով իշխանությունների կողմից արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին հայտարարությանը, այնուհետև այն հայտարարությանը, թե հանրային լայն պահանջ չկա։

««Իմ քայլը» հերթական անգամ հրաժարվեց իր իսկ դիրքորոշումից։ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է. կա՞ այսօր նման բան։ Վերցրեք «Իմ քայլը» խմբակցության նախընտրական ծրագիրը, որեւէ բան այդտեղ կա՞ իրականացրած կամ այն իրողությունները, որ կային այդ ծրագրում այսօր կա՞ն։

Իշխանությունը փորձեց փակել նաեւ սահմանադրական ճանապարհը, եթե սահմանադրական ճանապարհը փակում ես՝ լինելու են ցնցումներ, լինելու է հանրային ճնշում։ «Եկել է ժողովրդի վրեժի ժամանակը», բունկերում ասված խոսքն ավելի շուտ է իրականանում, ուրեմն լինելու է ճնշում, լինելու է այս վիճակի փոփոխության անհրաժեշտություն։

robert qocharyan 2

Սուտ ասելով, փակվելով իրենց սենյակներում հարյուրավոր ոստիկաններով եւ անվտանգության աշխատողներով դա ելք չի։ Իրենք այս երկիրը կործանել են, կործանման եզրին են հասցրել»,- նշեց նա։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալուն, Աղվան Վարդանյանն ասաց.

«Բոլորդ լսել եք Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները, զուտ մի բան կարող ենք անել, համեմատել պարոն Քոչարյանի հարցազրույցները բունկերից կամ հրապարակային արած ելույթների հետ։ Պարոն Քոչարյանը կյանքում երբեք ոչինչ կիսատ չի թողել։ Վստահ եղեք, եթե ինքը մտել է պայքարի մեջ, ուրեմն այդ պայքարը հաջողությամբ ավարտվելու է»։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով