Աշխարհ

Վլադիմիր Պուտինն ինձ գեներալ-գնդապետի կոչում է շնորհել

Վլադիմիր Պուտինն ինձ գեներալ-գնդապետի կոչում է շնորհել

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն գեներալ-գնդապետի կոչում է շնորհել։ Կադիրովն այդ մասին գրել է իր տելեգրամ-ալիքում։

Կրեմլը առայժմ չի հաստատել այդ լուրը, Կադիրովին հերթական բարձր կոչում շնորհելու մասին տեղեկատվությունը հրապարակված չէ նաև ռուսաստանյան իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում։

Եթե տեղեկատվությունը հաստատվի, սա կլինի Կադիրովի արդեն երրորդ գեներալական կոչումը։ 2006 թվականին էլ նրան շնորհվել էր «Ռուսաստանի հերոսի» բարձր կոչում։

Share