Շոու-բիզնես

Վիրահատվել է Սուպեր Սաքոն․ ինչն է պատճառը

Ռեփեր Սուպեր Սաքոն այս շրջանում գտնվում է Հայաստանում և ենթարկվել է վիրահատական միջամտության։ Նրա վիրահատությունն իրականացրած բժիշկը սոցցանցերում հայտնել է, որ վերջին օրերին Սուպեր Սաքոյի մոտ կատարվել է վիրահատություն՝ կապված երկար տարիներ նրան անհանգստացնող լեղապարկի, կերակրափողի և այրոցի խնդիրների հետ։

Բժշկի խոսքով՝ միջամտությունը անցել է հաջողությամբ, և այսօր ռեփերը վերադարձել է իր բնականոն կյանքի։

Նրա առողջական վիճակի և վիրահատության մանրամասների մասին՝ Starnews-ին հարցազրույց է տվել երգչի պրոդյուսեր Լիլիթ Գալստյանը։

Նրա խոսքով՝ Սուպեր Սաքոն երկար ժամանակ ունեցել է ստամոքսի ցավեր, այրոցներ և սրտխառնոց։ ԱՄՆ-ում դիմել է մի քանի բժիշկների, սակայն ստացել է տարբեր ախտորոշումներ։

Հայաստան այցի ընթացքում նա դիմել է բժիշկ Նարեկին, ով հետազոտություններից հետո շտապ վիրահատություն է խորհուրդ տվել։ Պարզվել է՝ առկա են եղել լեղապարկի բորբոքում, խիտ ավազներ և կերակրափողի ճողվածք, ինչի պատճառով իրականացվել է միաժամանակ մի քանի վիրահատություն։

Վիրահատությունից հետո նա երեք օր գտնվել է Շենգավիթ ԲԿ-ում, իսկ այժմ նրա վիճակը լավ է, և նա պատրաստվում է վերադառնալ։

Կիսվեք ձեր էջում