Շոու-բիզնես

«Վիրահատությունից հետո սկսվեցին դաժան գիշերները, երբ սովից լացս գալիս էր». Լիանա Վանոյան

«Վիրահատությունից հետո սկսվեցին դաժան գիշերները, երբ սովից լացս գալիս էր». Լիանա Վանոյան

Դերասանուհի Լիանա Վանոյանն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հրապարակել է տեղեկություն, որ իրականացրել է ստամոքսի երկայնակի մասնահատում, որից անցել է 16 օր:

«Վիրահատությանը հաջորդող 3 օրերը ինձ համար բարդ էին, անհարմար էր ամեն բան, ցավեր կար, ջուրը դժվարությամբ էի խմում, իսկ հետո եկա տուն և փորձեցի քնելու համար դիրք գտնեմ, անհարմար էր, բայց դիմանում էի:

vanoyan liana

Իմ անկանոն սննդակարգը սկսեց գիշերներն ինձնից ուտելիք պահանջել, իսկ դա դաժան էր, քանի որ տարիներ շարունակ օրգանիզմիս սովորեցրել էի գիշերային ռեժիմի և ես կարող էի ամբողջ օրը չսնվել, իսկ հետո՝ վերադառնալով տուն անիմաստ բաներ ոտել ու վիրահատությունից հետո սկսվեցին դաժան գիշերները, երբ սովից լացս գալիս էր:

Այս ամենը մի կողմ ես ինձ թեթև եմ զգում, այտուցներս անհետանում են, շատ ուրախ եմ, որ սկսել եմ սուրճ չխմել»,- գրել է դերասանուհին: 

Կիսվել էջում