Մամուլ

Վիրահատությունից առաջ կինը նետվել է բժշկական կենտրոնի 6-րդ հարկից ու մահացել

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: «Արմենիա» բժշկական կենտրոնի աշխատակիցները նկատել են, որ հիվանդանոցի բակում կնոջ դի կա: Նախնական տվյալներով`կինն ինքնասպանություն է գործել: Վիրահատությունից առաջ կինը նետվել է բժշկական կենտրոնի 6-րդ հարկից ու մահացել:

Նա մի քանի օր առաջ էր բուժհաստատություն գնացել և գտնվում էր նախավիրահատական շրջանում:

Նախնական տվյալներով՝ նա իրեն գցել է 6-րդ հարկում գտնվող վիրաբուժական բաժանմունքի սենյակներից մեկից: Ամենայն հավանականությամբ, այդ պահին կինը միայնակ է եղել: Մեր տեղեկություններով՝ նա 63 տարեկան էր:

Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել էջում