Մամուլ

Վիտալի Բալասանյանը հավակնում է դառնալ Լեռնային Ղարաբաղի Արմեն Աշոտյանը. Վլադիմիր Կարապետյան

«Շնորհավորում եմ, Վիտալի Բալասանյանը հավակնում է դառնալ Լեռնային Ղարաբաղի քաղաքական դաշտի Էդուարդ Շարմազանովը կամ ավելի ճիշտ՝ Արմեն Աշոտյանը»։

ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարճ արձագանքել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հարցազրույցին։

Հիշեցնենք, Վ. Բալասանյանը նախօերին հարցին՝ Դուք հայտարարել եք, որ պետք է հարգեին ՀՀ երկու նախագահների առաջարկը՝ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Ի պատասխան ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել է, որ նման պաշտոնյան պետք է պահպաներ անհրաժեշտ զսպվածություն։ Արդյոք դուք ճի՞շտ եք համարում միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին՝ հայտարարել էր.

«Վլադիմիր Կարապետյանը փոքր մարդ է, որ իմ զբաղեցրած պաշտոնի մասով այդպիսի հայտարարություններ անի։ Վլադիմիրկարապետյանները թող զբաղվեն իրենց գործառույթներով»։

Կիսվել նյութով