Մամուլ

Վիտալի Բալասանյանը զանգահարել է Փաշինյանին և առաջարկ արել. Ալեն Սիմոնյան

Վիտալի Բալասանյանը զանգահարել է Նիկոլ Փաշինյանին և առաջարկ արել: Այս մասին ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ օրեր առաջ տված հարցազրույցին, հայտարարություններին։

Ալեն Սիմոնյանն ասել է, որ Վիտալի Բալասանյանը հեղափոխության օրերին զանգահարել է Նիկոլ Փաշինյանին և առաջարկել բանակցել, ինչը մերժվել է  դեռևս ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի կողմից:

Սիմոնյանը նաև ասել է, որ ընկերություն է արել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տղաների հետ, շփում է ունեցել մինչ Մարտի 1-ի դեպքերը, ապա դադարել են շփվել:

Կիսվել էջում