Մամուլ

Վիճաբանություն և կրակոցներ «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրում խնջույքին մասնակից անձանց միջև

Վիճաբանություն և կրակոցներ «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրում խնջույքին մասնակից անձանց միջև

Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեյից։

Պարզվել է, որ «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրում տեղի ունեցած խնջույքի ընթացքում վիճաբանություն է առաջացել խնջույքին մասնակից անձանց միջև, ինչը շարունակվել է համալիրի դիմացի հատվածում։

Դրա ընթացքում վիճաբանությանը մասնակից անձանցից մեկը կրակոցներ է արձակել վիճաբանող անձանց և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:

Դեպքի վայրում բռնվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Երևան քաղաքի 25-ամյա բնակիչ, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Կիսվել էջում