Մամուլ

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին թիվ 2 բուժմիավորումից ահազանգ է ստացվել, որ նույն օրը Հրաչյա Քոչար փողոցում անձրևաջրերի պատճառով սահել-ընկնելու հետևանքով ստացած վնավածքներով իրենց է դիմել Երևանի բնակիչ 17-ամյա Ս․ Ջ․-ն, ում մոտ ախտորոշվել է «քթոսկրերի բազմաբեկոր կոտրված տեղաշարժով»:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկրի բաժնի քրեական հետախուզության, անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 22-ին ժամը 21։10-ին Վ.Փափազյան փողոցի 8 հասցեում գործող «Ռիո Մոլլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ Երևանի բնակիչներ 17-ամյա Հ․ Գ․-ն, 19-ամյա Գ․ Մ․-ն, 17-ամյա Ն․ Մ․-ն, 17-ամյա Ս․ Ջ․-ն, 17-ամյա Ն․ Ա․-ն և դեռևս չպարզված անձինք, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ Ս.Ջ․-ն ստացել է մարմնական վնասվածք: 

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ անհայտ անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: 

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել էջում