Մամուլ

Վիճաբանություն և ծեծկռտուք գիշերային ակումբում. երիտասարդներից մեկը օդ է կրակել

Վիճաբանություն և ծեծկռտուք գիշերային ակումբում. երիտասարդներից մեկը օդ է կրակել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ ապրիլի 1-ին, ժամը 01.00-ին, Արշալույս գյուղի գիշերային ակումբի տարածքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել:

Ոստիկանությունից Bavnews.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գիշերային ակումբում վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիր քաղաքի 30-ամյա և Տանձուտ գյուղի 32-ամյա երկու երիտասարդների միջև:

Նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել իրար, իսկ 30-ամյա երիտասարդը նաև օդաճնշիչ ատրճանակով կրակել է օդ:

Բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 2-ին երիտասարդները ներկայացել են Վաղարշապատի բաժին և տվել հաղորդումներ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ 30-ամյա արմավիրցին ներկայացել է Վաղարշապատի քննչական բաժին և ներկայացրել օդաճնշիչ ատրճանակը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել է Վաղարշապատի քննչական բաժին:

Կիսվել նյութով