Մամուլ

Վիճաբանություն Վարդենիսի «Դռուժբա» կոչվող ռեստորանի մոտ. հնչել է կրակոց, որոնց մեջ է նաև Վարդենիսի էլեկտրացանցի պետը

Վիճաբանություն Վարդենիսի «Դռուժբա» կոչվող ռեստորանի մոտ. հնչել է կրակոց, որոնց մեջ է նաև Վարդենիսի էլեկտրացանցի պետը

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ օգոստոսի 8-ին, կրակոց է հնչել Գեղարքունիքի մարզում: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում  և ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 11:00–ի սահմաններում Վարդենիս քաղաքի «Դռուժբա» կոչվող չգործող ռեստորանի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի, ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետի օպերատիվ գժով տեղակալ Արա Այվազյանի գլխավորությամբ, ձեռնարկելով համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 36-ամյա Էդվարդ Մանուկյանը և 62-ամյա Հովիկ Մուրադյանը նշված վայրում վիճաբանել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Մխիթար Ղազարյանի հետ, որի ընթացքում էլ Է. Մանուկյանը իր մոտ ապօրինի պահած ատրճանակից կրակոցներ է արձակել:

vardenis

Ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերում են Է. Մանուկյանին, ով տեղափոխվում է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ էլ ոստիկանների կողմից անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվում է հանցագործության գործիք  ատրճանակը:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Է. Մանուկյանը՝ ատրճանակով հանդերձ, ներկայացվում է քննչական բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից Հ. Մուրադյանը աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության Վարդենիսի տեղամասի պետ:

Կիսվել նյութով