Մամուլ

Վիճաբանություն Դավթաշենի 3-րդ թաղամասի շենքի բակում․ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ

Վիճաբանություն Դավթաշենի 3-րդ թաղամասի շենքի բակում․ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ տեղեկություններ են ստացել, որ Դավիթաշեն 3-րդ թաղամասի 21 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, և վիճաբանողներից մեկի մոտ ատրճանակ կա։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են պարեկները՝ Ա. Գասպարյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։

parekayin meqenaner

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են ինքնաշեն ատրճանակ, չկրակված պարկուճ, արնանման հետքեր և արյունոտված բժշկական դիմակ։  Պարեկայի ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Վարդգես Սահրադյանն ու Արմեն Բադալյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչը կատարի դեպքի վայրի զննություն։

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Դավիթաշենի բաժանմունքի ոստիկանները հայտնաբերել են մի քաղաքացու, ում տաբատի վրա կա արնանման հետքեր, իսկ բաժանմունքի պետի գլխավորությամբ դեպքի որոշ հանգամանքներ պարզվել է. նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին կռվի մասնակիցների ինքնությունները չենք հայտնում։

Կիսվել էջում